Եվրոմիությունը եվրոբանկերից պահանջում է ամեն գնով հեռանալ Ռուսաստանից
![]() Եվրոպական կենտրոնական բանկն ուժեղացնում է ճնշումը եվրոգոտու բանկերի վրա՝ պահանջելով դադարեցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում, գրում է Financial Times-ը։ Չնայած այն հանգամանքին, որ ռուսական շուկայից դուրս գալու «պատուհանը» նեղանում է, և բանկային բիզնեսի վաճառքի ցանկացած գործարք արգելված է առանց Կրեմլի հավանության, ԵԿԲ-ն ողջունում է բանկերի՝ ՌԴ-ից հեռանալուն միտված «ցանկացած քայլ», ասել է կարգավորողի վերահսկողության տնօրեն Անդրեա Էնրիան: Մինչ պատերազմը Ռուսաստանում գործող 45 արևմտյան բանկերից միայն մի քանիսն են կարողացել լքել շուկան, ընդ որում՝ մեծ կորուստներով, նշում է Moscow Times-ը։ Ֆրանսիական Societe Generale խմբին հաջողվել է վաճառել բիզնեսը։ Նրա Rosbank-ն անցել է միլիարդատեր Վլադիմիր Պոտանինին, ով հայտնվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որից հետո բանկը զրկվել է ֆունտով գործարքներից և Clearstream քլիրինգային համակարգից: Օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դե ֆակտո արգելվում է օտարերկրյա բանկերին լքել Ռուսաստանը։ Փաստաթղթի համաձայն՝ բաժնեմասից ազատվելու համար ոչ ռեզիդենտները պետք է նախագահից հատուկ թույլտվություն ստանան, իսկ առանց դրա գործարքները կհամարվեն «չեղյալ»։ Բանկն առանց Կրեմլի «վիզայի» գնած նոր սեփականատերերը կզրկվեն Ռուսաստանի Դաշնության «օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
