Երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և ասել, թե սառույցի վրա ընկել է
![]() Երևանում, այսօր՝ փետրվարի 8-ին, կրակոց է հնչել. ժամը 07։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի ծակած վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Բ․-ն է, և նրա հայտնած տեղեկությունը, թե սառույցի վրա է ընկել, իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկաննները տաք հետքերով պարզել են, որ Արթուր Բ․-ն Քոչինյան փողոցում վիճաբանել է Երևանի բնակիչ 22-ամյա Մկրտիչ Չ․-ի և Կոտայքի մարզի բանկիչ 26-ամյա Տիգրան Մ․-ի հետ, որի ժամանակ Արթուր Բ-ն ծեծի է ենթարկել Տիգրան Մ-ին, ինչից հետո վերջինս դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակել է Արթուր Բ-ի ուղղությամբ և հասցրել վնասվածք: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Տիգրան Մ-ին, Մկրտիչ Չ-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ |
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում
183Երեկ, 22:00Գեղարդի մոտ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին
212Երեկ, 17:36Էկվադորում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 446-ի (տեսանյութ)
415Երեկ, 13:42Էկվադորում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն աճում է (տեսանյութ)
506Երեկ, 10:12Հայտնի է Կոտայքում տեղի ունեցած վթարի զոհերի ինքնությունը
306Երեկ, 09:48Կոտայքում Mercedes-ը բախվել է քարերին, շրջվել ձորը. 3 մահացածներին գտել են մեքենայից դուրս
457Երեկ, 00:06