«Զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը» փաստաբան
![]() «Համադրելով արված հայտարարությունները, տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով տեղանքի վայրում, ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պտուհանները, փետրվարի 2-ին հարցազրույցում կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ազատ գյուղում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հանգամանքներին, ասել է զոհված զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: «Ես ընդգծել եմ, որ հրդեհից առաջ երեխաները կամ եղել են անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդտեղից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկած զինվորները չեն արթնացրել մյուսներին»,-շարունակել է նա: Փաստաբանի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, որ «հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հասարակության ուշադրությունը շեղելը հանցագործության իրական հետքից»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
