Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել». Աղվան Վարդանյան

246
Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 15:42
«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել». Աղվան Վարդանյան

«44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի տասնյակ հայտարարությունները Թուրքիայի մասնակցության, Թուրքիային դատապարտող, և իր այսօրվա վարքագիծը… Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական ուղերձ հղեն»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելուն՝ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով:

«Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել և հանձնվել: Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել»,- շարունակելով թեման՝ հավելել է Վարդանյանը:

«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել». Աղվան Վարդանյան