Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից

602
Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 13:10
Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից

Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը փետրվարի 6-ի ողբերգական երկրաշարժից հետո. հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ քարտուղար Կոռնելիուս Կոռնելիուն:

«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։