Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Արձագանքը երկրաշարժին ի ցույց է դնում մեր մեծագույն խնդիրներից մեկը». Վ. Մարտիրոսյան

281
Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 23:36
«Արձագանքը երկրաշարժին ի ցույց է դնում մեր մեծագույն խնդիրներից մեկը». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հանրային արձագանքը երկրաշարժին ևվս մեկ անգամ ի ցույց է դնում մեր մեծագույն խնդիրներից մեկը։ Մենք ոչինչ չանենք, բայց աստված մեր փոխարեն մեր թշնամիներին ոչնչացնի։
Լրիվ նույն կերպ մի զգալի զանգված վերաբերվում է մեր բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Արցախը ոչ թե մենք պաշտպանենք, այլ ռուսը կամ սկանդինավցին։ Ներքին քաղաքական դաշտում ընդհանրապես մառազմի մակարդակի են հասել։ Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում։ Սրա փոխարեն երկրաշարժի օրինակով սպասում են, թե երբ է իշխող ուժի ռեյտինգը իջնելու։ Կամ մի այնպիսի տրիգեր առաջանա, որ ժողովուրդը դուրս գա իշխող ուժին քշի, հետո իրենք հանգիստ գան նստեն տեղը։
Այս նույն թեմայից է նաև մեր պատմական անհաջողությունների մեջ օտարներին մեղադրելը ու մեր ներքին կյանքում օտարների ազդեցությունը բազմակի անգամներ չափազանցված ներկայացնելը։
Սա լուրջ արժեհամակարգային հարց է, և տարբերակում է միջոց և պատճառ փնտրողներին, գործ անողներին և բոլորից բողոքողներին, խեղճերին և արժանապատիվներին»։