Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ինչի՞ մասին այսօր խոսվեց ԱԺ փակ նիստում․ Գեղամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել

242
Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 21:36
Ինչի՞ մասին այսօր խոսվեց ԱԺ փակ նիստում․ Գեղամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «ՀՀ Զինված ուժերում տիրող վիճակի ու հարակից հարցերի շուրջ «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված հրատապ նիստն այսօր իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ անցավ փակ դռների հետևում՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։
Նիստի դռնփակ լինելը նորից թևավորել է որոշ պատգամավորների, ու նիստում քննարկումը ներկայացնում են սեփական մեկնաբանություններով, թե ընդդիմությունն ամեն ինչում համաձայնվել է ՊՆ նախարարի հետ։
Ըստ պատգամավորի, սա իրականում սուտ է, որը հերթական անգամ խոսում է իշխանական պատգամավորների անազնվության ու ցածրության մասին․ «Ներկայացրածս զեկույցը չեմ կարող բացահայտել։ Կբավարարվեմ զեկույցի միայն ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժինը ներկայացնելով, որը հրապակել եմ ԱԺ ամբիոնից։
«Բառացի մեջբերում. «Վերոշարադրյալը եզրակացնում է, որ ՀՀ ԶՈՒ արմատապես բարեփոխման, վերակառուցման, մարտական ոգու վերականգնման և կարգապահության բարձրացման համար անհրաժեշտ են գերմարդկային ճիգեր, քաղաքական կամք, սրտացավություն, համառություն, վճռականություն։ Ցավոք, անցնող տարիների դառը փորձը փաստում է, որ ներկայիս ռազմա-քաղաքական կառավարման պարագայում դա գրեթե բացառված է։ Լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, ԶՈՒ նոր կառավարում, նոր ռազմա-քաղաքական դոկտրին»։ Բավարարվեմ այս մեջբերումով»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան