Մոսկվան ԱՄՆ դեսպանին բողոքի նոտա է փոխանցել ու զգուշացրել
![]() ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը։ Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը և «կատաղի հակառուսական քարոզչությունը», հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդագրության համաձայն, Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին «կոշտ ուղերձ է տրվել ռուսական օրենքներին խստորեն հետևելու և Ռուսաստանի իշխանությունների ու Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի պահանջներին հակասող գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին»։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ չնայած բազմիցս զգուշացումներին, «ամերիկյան դիվանագիտական առաքելությունը շարունակում է չարամիտ գործունեությունը տեղեկատվական տարածքում՝ իրեն թույլ տալով անպատշաճ հայտարարություններ ընդունող երկրի ղեկավարության մասին, ինչպես նաև կեղծիքներ տարածելով ՌԴ Զինված ուժերի մասին, ինչը հանցավոր և պատժելի արարք է»։ «Ռուսական կողմը մտադիր չէ համակերպվել ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կողմից կրկնվող հակառուսական կատաղի քարոզչությանը և մտադիր է օգտագործել բոլոր առկա միջոցները այն չեզոքացնելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
