Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կարեկցես, որ հետո զորքով գա քո տան վրա՞». Արթուր Ղազինյան

239
Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 23:06
«Կարեկցես, որ հետո զորքով գա քո տան վրա՞». Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդասիրությունը լավ բան է, մարդուն պետք է սիրել, կարեկցել ծանր վիճակում, օգնել ու աջակցել նրան:
Բայց դա վերաբերվում է մարդուն և ոչ բորենուն, ով տենչում է քո մահը, գլխատում է քո երեխաներին, զավթում ու ավիրում է քո քաղաքները, գյուղերը, ատում է քեզ միայն նրա համար, որ դու ՀԱՅ ես:
Սրանց ո՞նց սիրես, ո՞նց կարեկցես, ո՞նց օգնես:
Օգնես, որ հետո քեզ գլխատի՞, կարեկցես, որ հետո զորքով գա քո տան վրա՞, սպանի քո զավակներին ու զավթի քո հայրենիքը՞:
Ես պատրաստ չեմ դրան, չեմ կարող ցավալ, կարեկցել մի ժողովրդի համար, ով 2 տարի առաջ սպանում էր իմ ազգի հազարավոր երիտասարդներին, գրավում ու ավիրում էր իմ հայրենիքը:
Բայց ես Հայ մարդ եմ և չեմ ուրախանում այս աղետից, չեմ չարախնդում փլատակների տակ մնացած հազարավոր երեխաներին, նրանց ծնողներին:
Չեմ ասում արդար է, հասնում է դրանց, որովհետև ՀԱՅ ԵՄ ու դրանով եմ տարբերվում թուրքից ու ադրբեջանցուց...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան