Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վերջացրեք հա՞ այդ թրքասերի ու թրքատյացի տափակ զեղումները». Հրանտ Խաչատրյան

541
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 23:30
«Վերջացրեք հա՞ այդ թրքասերի ու թրքատյացի տափակ զեղումները». Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ԴՈՒԶ ԽՈՍՔԸ ԷՇԻՆ ԵՆ ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵ …
Վերջացրեք հա՞ այդ թրքասերի ու թրքատյացի տափակ զեղումները։
Ինչպես սիրավեպերում են ասում - սիրելուց ատելը, կամ ատելուց սիրելը կես քայլ է (Արիստոտել)։
Այդ առումով սիրողներն ու ատողները մի օր երկու ծայրահեղ դիրքերից նույն հակահայկական խաղի կամա, թե ակամա մասնակիցներն են դառնում։
Հիշե՛ք մեկընդմիշտ՝ սիրելն ու ատելը քաղաքական կատեգորյաներ չեն։
Քաղաքականությունում, հատկապես աշխարհաքաղաքականությունում, գործում են միջազգային իրավունքը (երբ շատ թե քիչ գործում է), ստրատեգիան ու տակտիկան (մշտական ու ժամանակավոր շահերից բխող վարքագիծը)՝ երկրորդը որպես իրավունքը շրջանցելու հիմնական միջոց։
Պետք չէ մոռանալ նաև կոռուպցիայի ու լոբինգի մասին, որոնք երկուսն էլ նույն բանն են տարբեր ամաններում՝ դաստիարակությունից, ախորժակից ու ճաշակից կախված»։

Աղբյուրը`   Հրանտ Խաչատրյան