«Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր». թուրքագետ
«Ակնհայտ է, որ տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիայի համար երկրաշարժը մեծ հարված էր, այն կարող է ազդել քարոզարշավի բնույթի վրա, զոհերի թիվը 1000-ից»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Անդրադառնալով մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող ընտրություններին՝ թուրքագետը նշել է, որ քարոզարշավի մոտենալուն զուգընթաց իշխող ուժի կողմից հակաարևմտյան բացահայտ վիրավորանքները մեծ թափ են ստանում, քանի որ որոշ ընդդիմադիր լիդերներ Արևմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունեն և Արևմուտքը փորձում է ընդդիմությանը բացահայտ աջակցել: «Այս ընտրությունը էրդողանի համար իր կարիերայի ամենակարևոր քաղաքական ճակատամարտն է, նա իր գործունեության պիկին է հասել: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակն է, բայց կարևոր է ոչ միայն թվային սիմվոլիկան, այլ նաև՝ Թուրքիան փոխում է իր նկարագիրը: Այս ընտրություններով պետք է ամրագրվի, որ 2002 թվականից իշխող Էրդողանն ինքն է Թուրքիայի պետության ոճի հեղինակը, սա էրդողանական Թուրքիա է, ոչ թե Քեմալ Աթաթուրքի ստեղծած, և իր նպատակին հասնելու համար Էրդողանը կգնա ցանկացած քայլի»,- նշել է Մելքոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54