Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել
578
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 19:36
Փետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 17:41-ին: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00