«Պուտինը խոստացել էր չդիպչել Զելենսկուն». Իսրայելի նախկին վարչապետ
936
Կիրակի, 05 փետրվարի, 2023 թ., 17:48
![]() Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության սկզբում իրեն խոստացել է չվերացնել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Channel 12-ին տված հարցազրույցում: Բեննեթն ասել է, որ 2022 թվականի մարտին այցելել է Մոսկվա և հանդիպել Պուտինի հետ։ «Զրույցի ժամանակ ես նրան հարցրի. «Ասացե՛ք ինձ, Դուք չե՞ք պատրաստվում սպանել Զելենսկուն»: Պուտինը պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկուն»: Եվ այդ ժամանակ ես նրան հարցրի. «Դուք ինձ խո՞սք եք տալիս, որ չեք սպանի»։ Նա պատասխանեց․ «Ես չեմ սպանի Զելենսկուն»»,- ասել է Բեննեթը: Նա նշել է, որ արդեն օդանավակայանի ճանապարհին զանգահարել է Ուկրաինայի նախագահին և հայտնել, որ նրան վտանգ չի սպառնում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
