«30 տարվա «չունեցած» բանակի ամենահեռավոր Ջրականի զորամասն է». Արշակ Զաքարյան
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ. «30 տարվա «չունեցած» բանակի ամենահեռավոր Ջրականի զորամասն է՝ 2017 թվականի հունիս ամսին: Այսօրվա «կայացած ու բարեփոխված» բանակից նկարներ չեմ դնի՝ թշնամուն չուրախացնելու համար, ինքներդ գիտեք ինչ ու ոնց է: Այ էս տղերքից շատ շատերը ողջ առողջ էսօր տանն են, թող մեկը ասի, որ նկարներում, կամ էս տեսանյութում որևէ բան սուտ է, չի համապատասխանում իրականությանը, կամ որ իրենց ասվել է՝ ինչ անեն, ոնց անեն, ինչ խոսեն: Թող մեկը ասի՝ ա՛յ ես եմ էս վիդեոյի միջի տղեն ու ա՛յ էս ինչ բանը սարքածա, սուտա, հատուկ արվածա նկարահանման համար, կամ թեկուզ թող ասի, թե իրենց նախազգուշացրել էին, որ գալու են նկարահանման, իրենք տեղյակ էին կամ պատրաստված... Չի կարող լինել նման մեկը, քանի որ «Դիրքերում» նույնիսկ մենք չգիտեինք՝ ուր ենք գնալու և ինչ ենք նկարելու, ու ամեն ինչ որոշում էինք տեղում, հանպատրաստից ու բացի, որոշ դեպքերում թշնամուն գիտակցված դեզինֆորմացիա փոխանցելու պլանավորված դեպքերից, մնացած ամեն ինչ նկարահանվում էր տեղում ու առանց սցենարի»: Աղբյուրը` Արշակ Զաքարյան |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30