Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին

1830
Կիրակի, 05 փետրվարի, 2023 թ., 11:00
Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից աերոստատը խոցելու դեպքին: «Չինաստանը խիստ դժգոհություն և բողոք է հայտնում ուժի կիրառման և օդապարիկի վրա հարձակման կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Հաղորդվում է նաև, որ Չինաստանը պաշտպանելու է համապատասխան ընկերության օրինական իրավունքներն ու շահերը՝ միաժամանակ իրեն վերապահելով հետագա անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու իրավունքը։