Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

446
Կիրակի, 05 փետրվարի, 2023 թ., 09:30
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի (բացի Արտաշատ քաղաքից), Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։