«Սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք-ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա պայթյունավտանգ իրավիճակ է». Վ. Հովհաննիսյան
«Հայաստանը վերջին կես տարում Ռուսաստանի հետ իրեն պահում է երես առած երեխայի նման, ամեն ինչ իրեն թույլ է տալիս՝ խաբել, բանակցություններից «թռնել», փոխել բանակցողին, ամեն տեղ տարբեր բաներ խոստանալ, հետո զարմանում՝ թե ինչու՞ մեզ տենց պատասխանեցին»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ, սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք - ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանը ուզում է գնալ Արևմտյան միջնորդության ճանապարհով, ակնկալել, թե պետք է սիրով ասեն՝ գնացեք, բանակցեք, երբ ասեք, մեր զորքերը կհանենք, ծիծաղելի է: Բնական է, որ ՌԴ-ն հակաքայլեր է անելու, եթե անգամ ոչինչ չանի, բաց Ադրբեջանին ասի՝ ես դիտորդ կլինեմ, ինչ ուզում եք արեք, դա մեզ համար ողբերգություն կլինի, իսկ մենք դա չենք կասեցնում, ձեռքներս ծալած սպասում ենք ու ողբերգության համար դռներ ենք բացում»,- ընդգծել է նա: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00