«Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
![]() Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը RTVI-ի հետ հարցազրույցում կոչ է արել բացել Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար: «Չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա: Անն Կլեր Լեժանդրը նաև հայտարարել է, որ Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը, և որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական միջնորդական ջանքերին: Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը չի համաձայնել նաև այն կարծիքի հետ, թե Ֆրանսիան իրական օգնություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը: «Մեր աջակցությունը հստակ արտահայտված է ամենաբարձր մակարդակով։ Նախագահ Մակրոնն անձամբ է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի կարգավորման և լարվածության նվազեցման շուրջ բանակցությունների վերսկսման համար»,- ասել է նա: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
