«Պատկերացնում ե՞ք Արցախում ապրող հայի հոգեվիճակը, երբ լսում է իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը». Տ. Հայրապետյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Պատկերացնում ե՞ք Արցախում ապրող հայի հոգեվիճակը, երբ լսում է իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը, որ «120 հազար հայի պետք է զոհաբերեն, որ 3 միլիոնի փրկեն...»։ Մարդը, ով իր երեխային զրկում է նորմալ կյանքից, ապրում շրջափակման մեջ առանց անվտանգության երաշխիքների Ադրբեջանի ագրեսիայի վտանգի տակ, ՀՀ-ից լսում է, որ իրեն պետք է զոհաբերեն... Ես հայտարարության քաղաքական կողմին անդրադառնալու իմաստ չեմ գտնում, չկա էլ քաղաքական կողմ, կա հակամարդկային, հակահայկական ու հակապետական կողմ։ Սա էր փաստորեն իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանը. մի հատվածում ապրողներին զոհաբերեն ակնկալիքով, որ մյուս հատվածում ապրողներին կխնայեն ադրբեջանցիները։ Վաղն էլ նույնը կասեն Սյունիքում, Գեղարքունիքում, միգուցե մի օր էլ Երևանում ապրող հայերի մասին։ Փոխարենը արցախահայերից առավոտից երեկո ներողություն խնդրեք ու շնորհակալություն հայտնեք, որ նման փորձությունների են դիմանում, հանդես եք գալիս այնպիսի տեքստերով, որոնց համար Ալիևը բոլորիդ մի օր անպայման «կպարգևատրի»։ Մի հայտնի խոսք կա, ասում է՝ երբեք մի հանձնվեք, խայտառակվեք մինչև վերջ։ Դա իսկը ՀՀ իշխանության համար է։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ, ցավոք, պակասը չի, բայց թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է իր ապազգային ու հակապետական քաղաքականությամբ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00