Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ի՞նչ է կատարվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից 2 շաբաթ առաջ սպա Ե. Հ-ն զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։ Ինչո՞ւ է նա այս քայլին գնացել զորամասում ռազմական ոստիկանության ստուգումներից հետո, ի՞նչ է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կստանանք քննության ընթացքում, երբ խոսի սպան: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ հարցաքննության են կանչել սպային, սակայն սպան հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատել, սակայն երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ. անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել ցուցմունք տալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
