Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նման հաշվարկը ոչ միայն անբարոյականություն է, այլև՝ ստրատեգիական սխալ». Զուրաբյան

588
Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 22:54
«Նման հաշվարկը ոչ միայն անբարոյականություն է, այլև՝ ստրատեգիական սխալ». Զուրաբյան

«Ռուսները, իհարկե, շատ հարցերում թերանում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է Արցախի հարցից ձեռքերը լվանա»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Բերձորի միջանցքի խնդրից, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին, ասաց. «Ցինիկ հաշվարկ է հայտարարել, թե 120 հազար արցախահությանը զոհաբերելու հաշվին փրկում ենք 3 մլն հայությանը… սա լուրջ տրավմա է լինելու հայության և հայոց պետականության համար: Նման հաշվարկը ոչ միայն անբարոյականություն է, այլև՝ ստրատեգիական սխալ»: