Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց». Թևան Պողոսյան

533
Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 21:18
«ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց». Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանի գրառումը․ «35 տարի է Հայաստանի և՛ իշխանությունը, և՛ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով: Իսկ այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց՝ անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններում այլևս Արցախի խնդիրը, իր բոլոր զարգացումներով, դուրս լինի ընտրական պայքարի թեմաներից: Այդպես հեշտ կլինի իշխանություն պահել և վերընտրվել: Դրա համար է, որ 120 հազարի 54 օրերի զրկանքները «հանուն մայր Հայաստանին լավ լինելու» անտեսվում է, քանի որ թվային դաշտում հեշտ է ասել՝ դե 3.000.000-ը մեծ է, քան 120.000-ը: Ցավալի է, որ Արցախն այդպես էլ չընկալվեց՝ իր արժեքով հանդերձ: Իսկ արժեքներն ազգային հերոսների խոսքերում փնտրեք, այն, որ գնում եք Եռաբլուր և իրենց շիրիմներին առջև խոնարվում. չնայած դա էլ երևի այլևս նախընտրական բնույթի գործողություն է դարձել ցավոք:
Հ.Գ. եթե հետևեմ ձեր տրամաբանության, ապա 680.000-ն էլ 3.000.000-ի մոտ ժողովուրդ չի, ընդամենը 1/5 մասնիկն է: Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել»:

Աղբյուրը`   Թևան Պողոսյան