Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Թող նայեն Սաակաշվիլու ողբալի վիճակը և տեսնեն իրենց «պայծառ ապագան»». Ոսկան Սարգսյան

541
Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ., 03:18
«Թող նայեն Սաակաշվիլու ողբալի վիճակը և տեսնեն իրենց «պայծառ ապագան»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ինչքան երկարում է Բաքվում հայ գերիների տանջանքների, դիահերձարանում 2020 թվականի պատերազմում զոհվածների մասունքների փտելու, Հայաստանի սահմանամերձ տարածքնեում ադրբեջանական զինուժի ամրանալու ժամանակը, Սուրմալուի շուկայի պայթյունի, Ազատ գյուղի կացարանում 15 զինվորների հրդեհից մահանալու և այլ ահասարսուռ դեպքեր են լինում, ավելանում է գնաճը, աղքատներն ավելի են աղքատանում, այնքան ՔՊ-ական իշխանությունը պետական բյուջեից մեծ պարգևավճարների, մեկ անձից հրատապ գնումների, «յուրայիններին» հաղթող ճանաչող պետական տենդերների, ծառայողական թանկ ավտոմեքենաների գնման, նախարարությունների համար էլիտար զուգարանների կառուցման, Եվրոտեսիլի հեռարձակման, ամանորին Երևանի հրապարակը շքեղ զարդարելու և այլ միջոցներով քերում է 11 միլիարդ դոլար վարկեր ունեցող, աղքատ Հայաստանի պետական բյուջեն, բարձրաստիճան ՔՊ-ականները մեծ առանձնատներ են գնում, սարքում, ավելացնում իրենց բիզնեսները։ Կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկածներն իրենց չտեսությամբ ու ագահությամբ գերազանցում են նախկիններին։ Թող նայեն Սահակաշվիլու ողբալի վիճակը և տեսնեն իրենց «պայծառ ապագան». Սահակաշվիլին, բոլոր սխալներով հանդերձ, վերափոխեց, կառուցապատեց Վրաստանը, սրանք միայն քանդում են։ Ի դեպ, Սահակաշվիլուն, չնայած պատերազմում պարտվելուն, ոչ-ոք չի կասկածում դավաճանության մեջ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան