«Լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից». Հայկ Մամիջանյան
![]() Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով երկու տարով ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայմանը՝ նկատել է, որ ԵՄ նախորդ առաքելության ժամանակ սահմանին հրադադարի ռեժիմը 15 անգամ խախտվել է և ոչ մի տեղ չի արձանագրվել: Իսկ ԵՄ դիտորդների մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ իր խոսքով՝ բավական կոշտ հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը «տնային աշխատանքը» չի կատարել. «Ստրատեգիական դաշնակից Ռուսաստանին չի կարողացել կոմունիկացնել այդ գործընթացին, չի ներկայացրել, բացատրել իր որոշումը»: Ըստ նրա՝ բոլոր այն երկրների ղեկավարները, ովքեր սեփական երկիրը դարձրել են ուժային կենտրոնների բախման կետ և այլ երկրներ են հրավիրել իրենց պետության տարածք՝ իրար հետ հարցեր պարզելու, անփառունակ ավարտ են ունենում: ԵՄ դիտորդների տեղակայման համատեքստում պատգամավորը մտաբերել է 2022-ի նոյեմբերի 23-ին Փաշինյանի կողմից ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը չստորագրելը. «ՀԱՊԿ նախկին քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր, որ պատրաստ են սպառազինություն ուղարկել ՀՀ, բայց լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից»,- նման կարծիք է հայտնել Մամիջանյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
