Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ». Տ. Աբրահամյան

672
Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 09:42
«Լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը:
Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն:
Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում՝ երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:
Մի բան հստակ է՝ լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ»: