Մոլդովայի ԱԳՆ-ը պատասխանել է Լավրովին
![]() Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը սպառնալից հռետորաբանություն է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը Մոլդովան վերածում է «հաջորդ Ուկրաինայի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ Մոլդովայի ցանկությունը՝ միանալու արևմտյան տարբեր դաշինքներին՝ ՆԱՏՕ-ից մինչև ԵՄ, վկայում է Մոլդովայի իշխանությունների հակառուսական քաղաքականության մասին։ «Մենք կտրականապես մերժում ենք Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը... Մոլդովայի ձգտումը՝ անդամակցելու այդ դաշինքներին, երկրի քաղաքացիների կողմից հաստատված և նրանց ցանկություններին համապատասխան ճանապարհ է: Մենք երախտապարտ կլինենք աշխարհի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, մեր ժողովրդի որոշումը հարգելու համար։ Մոլդովայի Հանրապետությունը հստակ ընտրել է իր ապագան, և այդ ապագան ազատ աշխարհի մի մասը լինելն է»,- արձագանքել է Մոլդովայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Դանիել Վոդեն։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
