«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը». Լավրով
![]() «Ղարաբաղյան հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի։ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան։ Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ փորձելով պահել տարածքներ, որոնց երբեք չէր հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Россия 24-ին ու РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան առաջարկել է հակամարտության քաղաքական կարգավորման բազմաթիվ տարբերակներ, սակայն արդյունքում «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»: «Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար դժվար է հետագա քայլերի մասին որոշում կայացնել: Այդ փաստաթղթում ասվում է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,- շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
