Մարգարայի կամրջից նմուշառում է արվել. ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Տեղեկացանք, որ իրականացվել է նաև Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաև, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ու Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Այդ հանդիպման ժամանակ որոշվել էր հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը: Ինչպես գրել էինք, չնայած հունվարի 1-ից այդ արգելքը վերացվել է, սակայն, ինչպես հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, դեռ գործընթացը չի մեկնարկել: Գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, և ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից պատասխանել են. «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաև Մարգարայի կամրջի նմուշառում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
