Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ղրղզստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

560
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 20:36
Ղրղզստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ղրղզստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին համատեղության կարգով նշանակել Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,– ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Ղևոնդյանը 2022-ի ապրիլին է նշանակվել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Իսկ մինչ այդ՝ 2018-2020թթ., նա եղել է Բելառուսում է ՀՀ դեսպանը։ 2020-2022թթ. նա ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։