Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է մյուսի կրծքավանդակին
![]() Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել: Տվյալները հաստատվեցին, երբ նույն օրը բաժին դիմեց 30-ամյա մի տղամարդ: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ հունվարի 25-ին, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, 24 և 30 տարեկան երկու երիտասարդների միջև վիճաբանություն էր եղել: Սկսվել էր ծեծկռտուք, և 25-ամյա երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել 30 տարեկանին, ապա օդաճնշիչ ատրճանակով կրակել նրա կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնաս: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշատի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին 25-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և իրավապահներին հանձնեց օդաճնշիչ ատրճանակը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: |
ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը
187Երեկ, 21:36Հայաստան-Թուրքիա. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 21:00Կրկին երկրաշարժˋ Թուրքիայում
97Երեկ, 19:48Պայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում (տեսանյութ)
269Երեկ, 10:42Հերթական ինքնասպանությունը՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում
173Երեկ, 10:24Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
204Երեկ, 10:00