Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը

746
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 15:18
Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։

Opel-ի վարորդին առաջին օգնության են Ա․ Չալաբյանն ու Ա. Խաչիկյանը։