Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ո՞վ է ավելի բարոյական՝ «Մալաթիայի», թե՞ ԵՊՀ-ի վարչական կառույցի միջին վիճակագրական աշխատակիցը». Կ. Հեքիմյան

402
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 16:06
«Ո՞վ է ավելի բարոյական՝ «Մալաթիայի», թե՞ ԵՊՀ-ի վարչական կառույցի միջին վիճակագրական աշխատակիցը». Կ. Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ինչո՞վ է իր բովանդակությամբ Մալաթիայի տոնավաճառը տարբերվում հայաստանյան այլ հիմնարկներից և ինչո՞վ է նրանց նման: Որպես օրինակ դիտարկեմ ԵՊՀ-ն:
Մալաթիայի տոնավաճառն ունի շուրջ 600 աշխատակից, ԵՊՀ-ի վարչական կառույցում աշխատում են մոտավորապես նույն թվով աշխատակիցներ:
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները բացեիբաց պնդում են, որ ընտրել են Փաշինյան Նիկոլին: ԵՊՀ-ի վարչական կառույցի աշխատակիցներից անհնար է որևէ քաղաքական դիրքորոշում պարզել:
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները պարզ ներկայացնում են իրենց կարծիքն ու պահանջները: ԵՊՀ-ի վարչական կառույցի աշխատակիցների «կարծիքին» և «պահանջներին» հնարավոր է ծանոթանալ բացառապես լրատվական կայքերում տպագրված անանուն և անհասցե «աղբյուրներից» ստացված տեղեկություններից:
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներն իրենք են պայքարում իրենց իրավունքների համար: ԵՊՀ-ի վարչական կառույցի աշխատակիցները, թաքնվելով այլոց պայքարի հետևում, նախընտրում են ստվերային տեղեկատուի դերը:
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները չեն խուսափում հանրային հարցազրույցներից: ԵՊՀ-ի վարչական կառույցի աշխատակիցները նախընտրում են փակ և գաղտնի մենախոսությունը:
Այսքանից հետո դեռ հարց է, թե ով է ավելի բարոյական՝ Մալաթիայի տոնավաճառի՞, թե՞ ԵՊՀ-ի վարչական կառույցի միջին վիճակագրական աշխատակիցը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան