Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Բոլորը մեզ գրում են «զոմբիներ». եթե տոնավաճառը փակվի՝ կզղջամ Փաշինյանին ընտրելու համար». աշխատակից

384
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 11:36
«Բոլորը մեզ գրում են «զոմբիներ». եթե տոնավաճառը փակվի՝ կզղջամ Փաշինյանին ընտրելու համար». աշխատակից

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ: Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ընտրությունների ժամանակ գնում էինք վարչապետ գոռալով, Մալաթիան 80 տոկոսը բարձրացել ա իրա համար, ոտքով գնացել ենք հրապարակ և մի շաբաթ չենք աշխատել: Բոլորը մեզ մեկնաբանություններում գրում են զոմբիներ, զիբիլներ, կխնդրեմ էդ մեկնաբանությունները թող մեզ չգրեն, մենք գնացել ենք մեր Հայաստանին վարչապետ ընտրելու: Եթե մեր տարածքը փակվի, մեր առևտուրը… մեր երեխաները, մեր թոռնիկները սոված մնան, իհարկե կզղջամ Փաշինյանին ընտրելու համար, մենք էլ կորցնելու բան չունենք, արդեն էսի կպելա մեր հացին»: