Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.

«Նիկոլին ընտրել են, որ հացից զրկի՞». քաղաքացի

299
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 11:24
«Նիկոլին ընտրել են, որ հացից զրկի՞». քաղաքացի

«Մարդն իր օրական հացի փողն ա աշխատում, բա կարելի ա՞ էդ մարդուն աշխատանքից զրկեն, դե թող տանեն էդ մարդկանց ապահովեն: Իսկ էդ անվտանգության խնդիրները կարող են աշխատանքին զուգահեռ անել, անպայման պիտի տոնավաճառը փակե՞ն: Ինչքան անհասկացող կա՝ բերել- լցրել են կառավարություն, մեջը մի խելացի մեկը չկա՞ր, ասեր՝ այդ անվտանգային աշխատանքները կարելի է տոնավաճառի աշխատանքին զուգահեռ իրականացնել»,- «Մալաթիա» տոենավաճառի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես ուղղակի գնոդ եմ, սիրտս ցավում է էս մարդկանց համար...հասկացանք՝ հեղափոխություն արեցինք... ժողովուրդը Նիկոլին սիրուն աչքերի համար չի ընտրել, նրան ձայն են տվել, որ հացից զրկի՞»,- ասաց նա: