Հայաստանը 3 միավորով նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում
![]() «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 2022թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը հավասար է 2.47-ի (2021թ-ին այն հավասար էր 3.76-ի): Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․ «Մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո, 2022թ-ին Հայաստանի ԿԸՀ-ն երեք միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեև այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը»»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
