«Մարզերից Երևան եկող ճանապարհները կաթվածահար են». Արփի Սուքիասյան
Լրագրող Արփի Սուքիասյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Ձյան պատճառով կաթվածահար են եղել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները: «Հայլուրի» թղթակիցները աշխատանքի գալիս են նկարահանել այս կադրերը: Մերոնք նկատել են, որ Աշտարակ քաղաքում մերկասառույց չկա: Աղ ու ավազ ցանված է, բայց միայն քաղաքում: Աշտարակ խոշորացված համայնքի մյուս բնակավայերի ճանապարհները սառցակալած են: «Հայլուրն» ահազանգեր է ստացել նաև Կոտայքի մարզի բնակիչներից: Մարդիկ ասում են՝ Եղվարդ-Երևան ճանապարհին պարեկներն են ձեռքերով ավազ լցնում: Ապարան-Երևան 50 կիլոմետրանոց ճանապարհահատվածը սահադաշտի է վերածվել: Հայաստանի ներքին գործերի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կան փակ ճանապարհներ։ Արագածոտնում՝ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները: Ըստ ծառայության՝ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30