«ԵՄ դիտորդների ՀՀ-ում տեղակայումը ռազմականացված միսիա է». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն 168TV-ի եթերում անդրադարձել է պաշտոնական Մոսկվայի՝ ՀՀ-ում 2 տարի ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հունվարի 26-ին տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ «ՌԴ խաղաղապահ անձնակազմը կարձագանքի ՀՀ-ում Եվրոմիության դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում»: «Հայաստանի շահը ԵՄ առաքելության տեղակայումից մնում է անհայտ, ՀՀ-ը կարող է դրանից ուղղակի տուժել, բայց փորձում է ավելացնել Արևմուտքի ներկայությունը: Ռուսաստանը դա հոյակապ հասկանում է, դրա համար այդ հայտարարությունը պետք է ուղիղ էլ ընկալել՝ ՌԴ նախազգուշացում, որ՝ մենք գիտենք՝ այդ դիտորդական առաքելությունն ուղղված է մեր դեմ, և մենք ձեռքներս ծալած չենք նստելու: Հայաստանը ՌԴ հետ հարաբերությունները հասցրել է թշնամանքի գագաթնակետին. Ռուսաստանն իր դաշնակցի վերաբերյալ հանդես է գալիս մի հայտարարությամբ, որն ուղղակի սպառնալիք է»,- կարծիքի է հայտնել Կիվիրյանը: Վերլուծաբանի պնդմամբ՝ ԵՄ առաքելության թիրախը ոչ միայն Ռուսաստանն է, այլ նաև՝ Իրանը. «Իրենց նպատակը կլինի ամեն գնով խոչընդոտել Իրանի ազդեցության ավելացմանը ՀՀ-ում»: Ըստ Կիվիրյանի՝ ԵՄ դիտորդների ՀՀ-ում տեղակայումը համապատասխան ռազմականացված առաքելություն է. «Այն համալրված է լինելու մասնագետներով, որոնք կկարողանան և՛ իրավիճակը գնահատել, և՛ հետախուզական տվյալներ հայթայթել, և՛ անհրաժեշտության դեպքում՝ հասարակության հետ աշխատել»,- նշել է նա: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24