Ֆրանսիան և Ավստրալիան Ուկրաինայի համար համատեղ արկեր կարտադրեն
![]() Ֆրանսիայի և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի համար 155 մմ արկերի համատեղ արտադրության շուրջ, հայտնում է France 24-ը։ Ուկրաինական հրետանու համար զինամթերքի համատեղ արտադրության մասին որոշումը կայացվել է Ֆրանսիայի և Ավստրալիայի պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուի և Ռիչարդ Մարլզի հանդիպման ժամանակ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև մանրամասնել է, որ արկերի առաջին մատակարարումներն Ուկրաինա կարող են իրականացվել արդեն այս տարվա առաջին եռամսյակում՝ նշելով, որ ֆրանսիական կողմից համագործակցությանը մասնակցում է զենք և ռազմական տեխնիկա արտադրող Nexter-ը։ Ավստրալիայի պաշտպանության նախարարն իր հերթին ասել է, որ «խոսքը բազմամիլիոնավոր ավստրալիական դոլար արժողությամբ նախագծի մասին է»։ «Այս գործընկերությունը կոչված է ցույց տալու, որ Ֆրանսիան և Ավստրալիան միասին աշխատում են Ուկրաինային աջակցելու համար: Սա մեր պաշտպանական ձեռնարկությունների միջև համագործակցության առաջին նման օրինակն է»,- ասել է Մարլը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
