ՆԱՏՕ-ն Պուտինի ծրագրերում փոփոխություն չի տեսնում
![]() Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, իսկ Արևմուտքը չի տեսնում Մոսկվայի՝ խաղաղության ցանկությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Ըստ Սթոլթենբերգի, ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում, սակայն, նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերջ տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր։ «Բայց խնդիրն այն է, որ մենք որևէ նշան չենք տեսնում, որ նախագահ Պուտինը և Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են խաղաղության», - ասել է նա։ ՆԱՏՕ-ն հակառակն է տեսնում, այն է, որ Ռուսաստանը պատրաստվում է շարունակել ռազմական գործողությունները, մոբիլիզացիան, նոր զինատեսակներ ձեռք բերելը և սեփական արտադրության ավելացումը. «Այս ներխուժման ընդհանուր նպատակն է՝ վերահսկել հարևանին, վերահսկել Ուկրաինան»։ Ոչ բոլորը, բայց շատ պատերազմներ վաղ թե ուշ ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, և, ամենայն հավանականությամբ, նույնը կլինի Ուկրաինայի դեպքում, սակայն այն, ինչ տեղի է ունենում այս սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է և ամբողջովին կախված է մարտադաշտում տիրող իրավիճակից, կարծում է Սթոլթենբերգը։ «Այսօր ռազմական աջակցությունը հնարավորություն է տալիս վաղը հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
