Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանն ու Հունգարիան համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին

260
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 19:30
Ադրբեջանն ու Հունգարիան համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համատեղ հռչակագիր են ստորագրել Ադրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին։

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ալիևի և Օրբանի՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո:
Բացի այդ, Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաքի և Հունգարիայի Վեսպրեմ քաղաքի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու և մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: