Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՌԴ 44 քաղաքացիներ խաղաղապահների օգնությամբ տարհանվել են Արցախից

439
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 18:30
ՌԴ 44 քաղաքացիներ խաղաղապահների օգնությամբ տարհանվել են Արցախից

Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանումը Հայաստանի տարածք։
ՀՀ է տեղափոխվել 44 մարդ, այդ թվում ՝ 7 երեխա։ Այս մասին հայտնում է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ Ստեփանակերտից Հայաստան էր տեղափոխել ավելի քան 60 ՌԴ քաղաքացի։