Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան

225
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 17:12
«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան

Վարչական դատարանում շարունակվում է «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողների դեմ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարան է դիմել «Եռաբլուր»-ում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած զոհված զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ ոստիկանական հայցի՝ զինծառայողների հարազատները չեն ենթարկվել ոստիկանի օրինական հրամանին։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս տարվա հունվարի 28-ին Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցին, ասաց, որ հնարավոր չէր խոչընդոտել նրա այցը. «Ամբողջովին պատ էին կազմել, եթե 2022-ի սեպտեմբերի 21-ին դիպուկահարները երեքն էին, ապա հունվարի 28-ին վեցն էին դարձել, անգամ կին ոստիկաններ էին բերել, որպեսզի եթե մայրերին բերման ենթարկելու խնդիր առաջանար, նրանք դա անեին. այս անգամ բավականին պատրաստված էին եկել»,- նշեց նա:

«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան