Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ինձ չի զարմացնում այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալը». Րաֆֆի Ասլանյան

180
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 17:48
«Ինձ չի զարմացնում այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալը». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մի դատական նիստում մեղադրող դատախազը, միայն իր տրամաբանությանը հասու ձևակերպումներով, պնդում էր, որ ամբաստանյալն այնուամենայնիվ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը դրա կատարման պահին՝ 2019 թվականին գործող քրեական օրենսդրությամբ, հանցագործություն չի համարվել և քրեականացվել է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, խոսքը վերաբերում է միջին ծանրության հանցագործության նախապատրաստությանը։ Ինձ չի զարմացնում այս և այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալն ու դատավարական վարքագիծը, քանի որ լավ գիտեմ, թե նրանց գերակշիռ մասն ինչպես է հայտնվել համակարգում։ Ես միայն անհանգստանում եմ այն իրողությունից, որ պաշտոնավարման հնգամսյա ժամկետը, փաստորեն, ՀՀ նոր գլխավոր դատախազի համար դեռ բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան