«ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը ԼՂ հայերի վերջին հույսն է». Եղիշե Կիրակոսյան
Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է. «Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Ալիևը բացահայտ պահանջել է, որ ԼՂ հայերը «մեկնեն», պնդել է, որ՝ «Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին վտարելն է մեր հողերից», նա ասել է, որ՝ «ոչ մի երգ չի երգվելու հայերեն և այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այս հողում»: Շրջափակումը, գազի և հոսանքի մատակարարաման դադարեցումները հատուկ են նախատեսված՝ հանգեցնելու այդ արդյունքին, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները ժամանակակից աշխարհում տեղ չունեն, այս դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար»,- ասել է Կիրակոսյանը: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36