«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում
1308
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 13:00
![]() Երեկ Հարավային Քալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելով Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը: «Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ: «Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ աշխարհն աչք է փակում։ Ե՞րբ է աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր»,- նշել է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը: ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Հայ Երիտասարդաց Դաշնակցություն |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18




