Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա

238
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 11:18
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա

Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։
Նորին Սրբությանն ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։