Իսրայելը կանգնած է Իրանի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում. #WSJ
1383
Կիրակի, 29 հունվարի, 2023 թ., 22:06
![]() Իսրայելն անօդաչու սարքերի օգնությամբ հարձակվել է Սպահան քաղաքում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության ռազմական գործարանի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել կիրակի օրը The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլոց։ «Իսրայելը գաղտագողի անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացրել Իրանի պաշտպանական օբյեկտի վրա, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հնարավորություններ են փնտրում՝ զսպելու Թեհրանի միջուկային և ռազմական նկրտումները»,- գրում է թերթը։ Խոսքը, մասնավորապես, «Ռուսաստանի հետ (Իրանի-խմբ.) աճող ռազմական համագործակցության մասին է», պնդում է հրատարակությունը։ The Wall Street Journal-ն ընդգծում է, որ սա «իսրայելական առաջին հարվածն է, որը հայտնի է դարձել» վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնավարումից հետո։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
