«Օրը տոնական, բայց տագնապալի ու գաղջ է»․ Նարինե Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հայոց բանակի 31-ամյակն է: Օրը տոնական, բայց տագնապալի ու գաղջ, ուրացումի ու հույսի, վերստին 0-ից նոր բանակ ստեղծելու բարբաջանքներ, անցյալը կեղծելու, եղած վատն ուռճացնելու, լավը՝ մոռանալու, հերոսներին անտեսելու, սևերին սպիտակեցնելու արդեն սովորական դարձած ճիգեր: Բայց պատմությունն իր հունն ունի՝ ձախորդ օրերը ձմռան նման գալիս են ու գնալու են: Այսօր ուզում եմ իմ հարգանքի ու հիացումի, երախտագիտության տուրքը մատուցել մեր բանակը կերտած հերոոսներին՝ դեռ ողջ ու մեր կողքին, արդեն հեռացած, իրենց հիշատակը մեր հոգիներում, նշանավոր ու համեստ, հայտնի ու անհայտ: Մեր հերոսներն իրենք են, իրենց խոսքին պիտի ականջալուր լինենք, չմոռանանք, որ քաղաքական ու դիվանագիտական, իրավական լուծումների հետ մեկտեղ ազգերն ու պետությունները կանգուն են իրենց բանակներով, ռազմուժով ու զինվորներով: Ինչպես որ մեր բանակին ենք նայում մեր բյուջետային հատկացումներով, կադրային քաղաքականությամբ, քաղաքական ու բարոյական գնահատականներով, այդպես էլ աշխարհն է մեզ գնահատում ու մեզ հետ վարվում՝ մնացորդաց բանակ, մնացորդաց թերապետություն: Հզոր, արդիական սպառազինություններով գիտական բանակ, արդյունավետ, հաղթող պետություն: Տոնդ շնորհավոր հայոց բանակ՝ քո հիմնադիրներով, երդվյալ նվիրյալներով, ազգային ուխտի անձնուրաց զինվորներով»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18