Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Դադարեցվել է Փարաքար համայնքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը

429
Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 20:24
Դադարեցվել է Փարաքար համայնքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ ք․ Երևան, Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմի շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել է «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։