ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։ ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձևի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով․ «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաև պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30